Ռոբերտո Մարտինես․ «Կարևոր է ոչ միայն խաղալ, այլև հաղթել եզրափակիչներում»

Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ազգերի Լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-2, 11 մետրանոցներ՝ 5-3)։

«Ես շատ հպարտ եմ։ Կարևոր է ոչ միայն խաղալ, այլև հաղթել եզրափակիչներում։ Իսպանիայի գոլերից հետո մենք ցույց տվեցինք անհավանական բնավորություն։ Մենք կարողացանք բարելավվել խաղի ընթացքում և, կարծում եմ, արժանիորեն հաղթեցինք Ազգերի Լիգան։

Ֆուտբոլը էներգիա սպառող խաղ է, և կարևոր է ունենալ ոչ միայն 11 ֆուտբոլիստ։ Քիչ-քիչ մենք ապացուցեցինք, որ հստակ հասկանում ենք, թե ինչպես խնդիրներ ստեղծել Իսպանիայի հավաքականի համար։ Եվ մենք խփեցինք մեր երկու գոլերը։ Եվ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները օգնեցին մեզ հաղթանակ տանել։

Ամենակարևորը թիմն է, թիմը։ Եվ նվիրվածությունը իրենց աշխատանքին օրեցօր։ Մենք ունենք 16-17 նույնքան հիանալի ֆուտբոլիստներ։ Հմտությունը՝ զուգորդված այլ որակների հետ, օգնում է նվաճել գավաթներ։ Թիմի ավագը շատ կարևոր է մեզ համար։ Իսպանիան երկու անգամ առաջատար դիրք գրավեց, բայց մեր ավագի փորձը և ուժը օգնեցին մեզ ցույց տալ, որ մենք դեռ պատրաստ ենք հաղթելու», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։