Ռանդալ Կոլո-Մուանի․ «Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում»»

Ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին հաստատել է, որ կխաղա «Յուվենտուսի» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մի փոքր ավելի շատ խաղալ՝ թե՛ ազգային հավաքականի, թե՛ իմ ակումբի համար։ Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում», հույս ունեմ շարունակել խաղալ այնտեղ, նրանք լավ են ընդունել ինձ, ինձ դուր է գալիս։ Ես նրանց հետ կմասնակցեմ Աշխարհի ակումբային առաջնությանը», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

26-ամյա ֆրանսիացին միացել է «Յուվենտուսին» հունվարի վերջին։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։