Ազգերի Լիգայի եզրափակչում մրցեցին Պորտուգալիայի և Իսպանիայի ազգային հավաքականները։
Խաղը ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով (2-2, 11 մետրանոցներ՝ 5-3)
Հանդիպման 21-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Սուբիմենդին, րոպեներ անց Պորտուգալիայի հավաքականը Նունու Մենդեշի գոլի շնորհիվ հավասարեցրեց այն։ Իսպանիայի հավաքականը առաջին կեսի վերջում Միկել Օյարսաբալի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2-2։
Խաղակեսի մնացած ընթացքում գոլեր չգրանցվեցին և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին և թիմերը ստիպված եղան հաղթողին պարզել 11 մետրանոց հարվածաշարով։
11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները, հաղթելով՝ 5-3 հաշվով։
Այսպիսով, Պորտուգալիայի ազգային հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Ազգերի Լիգայի հաղթող։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Գերմանիային։ Իսպանիայի հավաքականը 5-4 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։