«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ով է, իր կարծիքով, ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը։
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլում առաջինն է։ Նա առաջինն է ֆուտբոլում փոփոխությունների, դինամիկայի քանակով», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկն է։ Նա գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-ից 2013 թվականներին՝ նվաճելով Պրեմիեր Լիգայի 13 տիտղոս, հինգ Անգլիայի գավաթ և երկու ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգա։