«Միլանի» առաջատարներից մեկը բուժզննում է անցել Անգլիայում

«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Քաղաքայինները» 26-ամյա հոլանդացու համար կվճարեն 70 միլիոն եվրո։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 51 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։