Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նունու Մենդեշը խոսել է Ազգերի Լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-2, 11 մետրանոցներ՝ 5-3)։
«Սա մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ դիմակայություններից մեկն էր։ Խաղադաշտում ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդավոր խաղացողների, ովքեր գիտեն, թե ինչպես տարբերություն ստեղծել։ Այսօր ինձ հաջողվեց կանգնեցնել Յամալին։ Ես շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին նվաճել տիտղոսը:
Ամեն ինչ կայունության մասին է։ Ես շատ լավ խաղեր եմ ունեցել։ Դա նաև շատ բան է կախված ակումբում և ազգային հավաքականում կատարած իմ անհատական աշխատանքի հսկայական ծավալից։ Այս մրցաշրջանում ես վնասվածքներ չունեմ, ի տարբերություն նախորդ տարիների։ Դա նույնպես շատ կարևոր է։
Մենք շատ ուրախ ենք Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Նա նոր տիտղոս է նվաճել։ Նա շատ է օգնել մեզ խաղադաշտում և դրանից դուրս։ Մեզ շատ խորհուրդներ է տալիս։
Նա աներևակայելիորեն նվիրված է իր աշխատանքին և ունի հաղթողի բնավորություն։ Ռոնալդուն օրինակ է ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստների համար», – Մենդեշի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։