ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին քննադատել է հարձակվող Կիլիան Մբապպեին։
Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ Մբապպեն ՊՍԺ-ից տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»՝ որպես ազատ գործակալ։
«Իսպանիայի առաջնությունում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Ֆրանսիայի առաջնությունում», – ասել է Ալ-Խելաիֆին կատարյան «Ալ-Կաս Սպորտ» հեռուստաալիքին։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 2024/25 մրցաշրջանում հաղթեց բոլոր չորս մրցաշարերում։ Փարիզցիները առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների Լիգան։