«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը զայրացած է իր թիմի ղեկավարության վրա։
Ըստ Sport-ի՝ դարպասապահը զայրացած է տեղեկատվության արտահոսքից, որում ասվում էր, որ գերմանացին փչացրել է հանդերձարանում մթնոլորտը, երբ պահանջել է, որ մարզչական շտաբը նրան բաց թողնի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղի համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Տեր Շտեգենին և մոտ է նրա փոխարեն պայմանագիր կնքելու «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ։