«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր՝ «Միլան» տեղափոխվելու լուրերի մասին։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ «ռոսոներիները» մոտ են 39-ամյա խորվաթի հետ պայմանագիր կնքելուն՝ որպես ազատ գործակալ։
«Ես ոչինչ չեմ կարող ասել իմ տրանսֆերի մասին։ Հիմա ես ուզում եմ կենտրոնանալ Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» կազմում առաջիկա խաղերի վրա։ Կարող եմ միայն ասել, որ բանակցություններ են վարվել, բայց ես դեռ որևէ որոշում չեմ կայացրել», – ասել է կիսապաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» չերկարաձգեց Լուկա Մոդրիչի պայմանագիրը, որը լրանում է այս ամռանը, չնայած ֆուտբոլիստի մնալու ցանկությանը։