Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Ազգերի Լիգայի եզրափակչում Պորտուգալիայից կրած պարտության մասին (2-2, 11 մետրանոցներ՝ 3-5):
«Ես իսկապես գնահատում եմ այս թիմի հետ մեր ձեռք բերած ամեն ինչ, և հպարտ եմ նրանց հետ աշխատելու յուրաքանչյուր օրով։ Վստահ եմ, որ ապագայում մեզ նոր հաղթանակներ են սպասվում։ Անհնար է միշտ հաղթել, բայց կարևոր է պայքարել բարձրագույն մրցանակների համար։ Եվ մեր թիմը միշտ պատրաստ է դրան։
Պորտուգալացի ֆուտբոլիստներն ասացին, որ մենք լավագույնն էինք, որի հետ նրանք խաղացել են։ Կարող եմ ասել, որ Պորտուգալիայի հավաքականը անհամեմատելի էր։
Մենք ցանկանում էինք նախաձեռնություն ունենալ, և եթե երկրորդ գոլը չընդունեինք, հիմա կարող էինք ձեզ հետ խոսել բոլորովին այլ բանի մասին։ Երկու թիմերն էլ ցույց տվեցին ամենաբարձր մակարդակը։ Ֆուտբոլում չկան «արդար» և «անարդար» հասկացություններ։
Չեմ կարող ասել, որ մենք վատ խաղացինք գնդակի վրա։ Չեմ կարող ասել, որ մեզ պակասում էր արդյունավետությունը։ Մենք հիանալի կոմբինացիաներ, գոլային պահեր և գրոհներ ունեինք։ Կարծում եմ, որ մենք շատ ճիշտ մոտեցանք մեր աշխատանքին, և հիմա պարզապես պետք է հաշտվենք այս արդյունքի հետ։ Նրանք հաղթեցին, մենք՝ ոչ։
Մենք փորձեցինք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր հաղթելու համար։ Երբ գոլ խփեցին, նրանք վերադարձան։ Ես ուզում եմ շնորհավորել Պորտուգալիայի հավաքականին, նրանք հիանալի թիմ են», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։