«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի մտադիրվում վատնել իր կարիերայի տարիները և բաց է այլ թիմ տեղափոխվելու համար։
«Եթե ես ուզում եմ տեղափոխվել այլ ակումբ, դա իմ որոշում է», – 22-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։