Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին կողոպտվել են Ֆրանսիայում։
Geo Team-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կաննում, որտեղ ֆուտբոլիստները հանգստանում էին իրենց ընտանիքների հետ։ Կողոպտիչները թալանել են այն տունը, որտեղ մնում էին Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։
Գողացվել են զարդեր, պայուսակներ և ժամացույցներ։ Գողության պահին տանը ոչ ոք չի եղել։ Դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չկան ո՛չ տեղի իշխանությունների, ո՛չ էլ խաղացողների կողմից։
Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին խաղում են Ֆրանսիայում՝ համապատասխանաբար ՊՍԺ-ում և Սենտ-Էտիենում։