«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը այս ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Էվերթոնը» հետաքրքրություն է ցուցաբերում 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ՝ արդեն իսկ պլանավորելով բանակցություններ «Քաղաքայինների» հետ անգլիացու տրանսֆերի համար։
Ջեք Գրիլիշը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից» 2021 թվականին՝ 117.5 միլիոն եվրոյի դիմաց։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է թիմի 32 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։