ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է լքել փարիզյան թիմը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա իտալացին պլանավորում է հեռանալ, եթե փարիզցիների հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողվեն։ Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը, և ներկայումս պարզ չէ, թե արդյոք ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել ավելի քան 10 միլիոն եվրո։
Դոննարումայի իրավիճակը հետևում է «Բավարիան», որը փնտրում է Մանուել Նոյերի փոխարինողին։
Դոննարումման հանդես է գալիս ՊՍԺ-ում 2021 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 40 հանդիպման, բաց է թողել 39 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։