«Վուլվերհեմփթոնը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 23-ամյա պաշտպան Ժերար Մարտինի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաց թողնել իսպանացի ֆուտբոլիստին, եթե ստանա 12 միլիոն եվրոյի առաջարկ։
Ֆուտբոլիստն ցանկանում է մնալ «Բարսելոնայում», բայց «Վուլվերհեմփթոնը» կարող է զգալիորեն բարձրացնել նրա աշխատավարձը և առաջարկել երկարաժամկետ պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում Մարտինը մասնակցել է բոլոր մրցաշարերում 42 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։