Ֆրենկի դե Յոնգը նշել է 2024/25 մրցաշրջանի ամենամեծ հիասթափությունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե որն էր իր ամենամեծ հիասթափությունը նախորդ մրցաշրջանում։

«Շատ ցավալի էր պարտվել «Ինտերին» Չեմպիոնների Լիգայում։ Երբ այդքան մոտ ես եզրափակչին և պարտվում ես, միշտ ցավոտ է։ Բայց Չեմպիոնների Լիգան արժանիորեն նվաճեց ՊՍԺ-ն։ Նրանք իսկապես արժանի էին այս տիտղոսին», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում պարտվեց «Ինտերին» ընդհանուր 6-7 հաշվով և ավարտեց իր ելույթները մրցաշարում։

Իտալական թիմը եզրափակչում հանդիպեց ՊՍԺ-ի հետ, որտեղ պարտվեց 0-5 հաշվով։