Ռոնալդու. «Ես շատ տիտղոսներ ունեմ, բայց Պորտուգալիայի հետ հաղթանակից լավ բան չկա»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ազգերի Լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-2, 11 մետրանոցներ՝ 5-3)։

«Ես շատ ուրախ եմ։ Նախևառաջ, այս սերունդը արժանի էր տիտղոսին։ Դա շատ կարևոր է իմ ընկերների և ընտանիքի համար, ովքեր այսօր այստեղ են… Ազգային հավաքականի հետ հաղթանակը յուրահատուկ է։

Ես շատ տիտղոսներ ունեմ, բայց Պորտուգալիայի հետ հաղթանակից լավ բան չկա։ Արցունքներ և հաջողության զգացում… Դա հրաշալի է։ Սա մեր ազգն է։ Մենք փոքր ժողովուրդ ենք, բայց մեծ ամբիցիաներով։

Ես ապրել եմ շատ երկրներում, խաղացել եմ շատ ակումբներում, բայց երբ նրանք խոսում են Պորտուգալիայի մասին, ես լցվում եմ հատուկ զգացմունքներով։ Այս սերնդի ավագը լինելը հպարտության աղբյուր է», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։