Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է լրագրողների հարցերին իր կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ։

«Գիտեք, թե քանի տարեկան եմ: Ակնհայտ է, որ ես ավելի մոտ եմ կարիերայիս ավարտին, քան նախկինում էի, բայց պետք է վայելեմ յուրաքանչյուր պահը: Եթե լուրջ վնասվածք չստանամ, կշարունակեմ խաղալ», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կիրակի՝ հունիսի 8-ին, պորտուգալացիները Ազգերի Լիգայի եզրափակչում հաղթեցին իսպանացիներին 5-3 հաշվով՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (2-2 հիմնական և լրացուցիչ ժամանակներում):

40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի համար այս տիտղոսը մրցաշարում երկրորդն էր իր կարիերայում (2019, 2025):