«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը չի միանա «Ալ-Հիլալին»։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ըստ աղբյուրի՝ նիգերիացին մերժել է սաուդյան ակումբի առաջարկը, որը կազմում էր 35 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։
Նշվում է, որ սաուդցիները ևս մեկ փորձ կանեն նիգերիացու հետ պայմանագիր կնքելու բարելավված պայմաններով։