Ուելսցի 32-ամյա պաշտպան Բեն Դեյվիսը կմնա Լոնդոնի «Թոթենհեմում»։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը երկարաձգել են իրենց համագործակցությունը մինչև հաջորդ տարվա կեսերը։ Հիշեցնենք, որ փորձառու պաշտպանը մայրաքաղաքային թիմում խաղում է 2014 թվականից։
Անցյալ մրցաշրջանում Բենը մասնակցել է «Թոթենհեմի» 28 խաղի։ Անցյալ մրցաշրջանում լոնդոնյան թիմը դարձել է Եվրոպա լիգայի հաղթող և ստացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Պրեմիեր լիգայում «Թոթենհեմը» վատ է հանդես եկել՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։