«Թոթենհեմը» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Թոթենհեմի» պաշտպան Բեն Դեյվիսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։

Այս մասին հայտնում է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։

Նոր համաձայնագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ մինչև 2026 թվականի ամառը։

32-ամյա ուելսցին «Թոթենհեմում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Դեյվիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 խաղ և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։