Իրավիճակը փոխվել է․ Թեո Էրնանդեսը մտքափոխվել է

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը հրաժարվել է տեղափոխվել «Ալ-Հիլալ», X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը դեռևս չի համաձայնեցրել անձնական պայմանները խաղացողի հետ։ Միևնույն ժամանակ, «Միլանը» և «Ալ-Հիլալը» արդեն համաձայնության են եկել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։

Ֆուտբոլիստի ընտրությունը կարող է պայմանավորված լինել Եվրոպայում մնալու ցանկությամբ, ինչպես նաև «Ատլետիկոյի» հետաքրքրությամբ։ Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, «Միլանը» շատ հիասթափված կլինի, եթե գործարքը չկայանա։

Անցած մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 49 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։