«Բարսելոնայի» հանդերձարանում մթնոլորտը լարված է

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շատ է զայրացած իր թիմի ղեկավարության վրա: Ըստ Sport-ի՝ դարպասապահը զայրացած է տեղեկատվության արտահոսքից, որում ասվում էր, որ գերմանացին փչացրել է հանդերձարանում մթնոլորտը, երբ պահանջել է, որ մարզչական շտաբը նրան բաց թողնի խաղադաշտ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղի համար:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ցանկանում է մոտ ապագայում վաճառել տեր Շտեգենին և մտադիր է նրա փոխարեն պայմանագիր կնքել «Էսպանյոլից» Ժոան Գարսիայի հետ: Չնայած դրան, գերմանացին պատրաստ է «պատերազմ սկսել» իր ակումբի դեմ: Մարկ-Անդրեի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր և նա չի մտադիրվում լքել թիմը։