Ստյոպա Մկրտչյան․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տակտիկապես պատրաստ լինի, եթե խաղում է Հայաստանի հավաքականում»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը խոսել է Չեռնոգորիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղի մասին։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տակտիկապես պատրաստ լինի, եթե խաղում է Հայաստանի հավաքականում։ Նախորդ պարտությունից հետո տղաներով խոսել ենք, քննարկել ենք ամեն ինչի մասին։ Ոչ մեկին հաճելի չէ, որ նման հաշիվներով պարտություններ ենք կրում, բայց պետք է փորձենք ամեն ինչ անել ավելի լավ ելույթ ունենալու համար։

Հիմա սերնդափոխություն է տեղի ունենում Հայաստանի հավաքականում, երկու տարի առաջ ավելի փորձառու ֆուտբոլիստներ ունեինք»,- ասաց Ստյոպա Մկրտչյանը։

Ամբողջականը՝