«Ռեալ Մադրիդը» մտադիր է 33-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուային առաջարկել երկարաձգել նրա գործող պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի ամռանը։
Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը շատ գոհ է բելգիացի դարպասապահի խաղամակարդակից։ «Ռեալը» Կուրտուային նոր աշխատանքային պայմանագիր կառաջարկի հուլիսի 1-ին։
Տիբո Կուրտուան «Լոս Բլանկոսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։