Բրազիլիայի ազգային հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով։
Ինչպես նշվում է «Սանթոսի» պաշտոնական հայտարարության մեջ, հինգշաբթի օրը, երբ Նեյմարի մոտ նկատվել են վիրուսի ախտանիշներ, նա անմիջապես ուղարկվել է բժշկական հետազոտությունների։ Լաբորատոր թեստերի արդյունքներն արդեն հաստատել են, որ նա վարակված է COVID-19-ով։
Նեյմարը նույն օրը ժամանակավորապես հեռացվել է մարզումներից և այժմ գտնվում է տանը, որտեղ ստանում է ախտանշանային բուժում բժշկական ցուցումների համաձայն։
Նշենք, որ այս մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 14 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 3 գոլ և 3 գոլային փոխանցում։