Ազգերի Լիգա․ Պորտուգալիա – Իսպանիա․ ավարտվեց առաջին կեսը

Ազգերի Լիգայի եզրափակչում մրցում են Պորտուգալիայի և Իսպանիայի ազգային հավաքականները։

Առաջին կեսից հետո Իսպանիայի ընտրանին հաղթում է 2-1 հաշվով։

Հանդիպման 21-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Սուբիմենդին, րոպեներ անց Պորտուգալիայի հավաքականը Նունու Մենդեշի գոլի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը։

Առաջին կեսի վերջում Պեդրիի փայլուն փոխանցումից հետո Միկել Օյարսաբալը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։