Ազգերի Լիգա. Ֆրանսիայի ընտրանին հաղթեց Գերմանիային երրորդ տեղի համար պայքարում

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի Լիգայի երրորդ տեղի համար խաղում։

Հանդիպումը ավարտվեց 2-0 հաշվով:

Ֆրանսիայի հավաքականի կազմից աչքի ընկան Կիլիան Մբապպեն և Մայքլ Օլիսը:

Կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականը 4-5 հաշվով պարտվեց Իսպանիային։

Այսօր՝ հունիսի 8-ին, Պորտուգալիայի և Իսպանիայի ազգային հավաքականները կմրցեն Ազգերի Լիգայի եզրափակչում։