Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է Լիգա 1-ը «Ֆերմերների առաջնություն» անվանողներին

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պաշտպանել է Ֆրանսիայի Լիգա 1-ը՝ արձագանքելով մրցաշարի հասցեին հնչող քննադատություններին։

«Իսպանիայի Լա Լիգայում գոլ խփելն ավելի հեշտ է, քան Ֆրանսիայի առաջնությունում։ Լուիս Էնրիկեն արժանապատվորեն ներկայացրեց Լիգա 1-ը և հանդես եկավ այն պաշտպանելու օգտին՝ հակադարձելով անգլիական Պրեմիեր լիգայի երկրպագուներին, ովքեր լիգան անվանում են ֆերմերների առաջնություն։

Ընթացիկ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում հաղթել ենք Անգլիայի առաջատար թիմերից մի քանիսին՝ «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին», «Ասթոն Վիլային» և «Արսենալին»», – նշել է Ալ-Խելաիֆին RMC Sport-ի հետ զրույցում։