«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդիի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմը կփորձի պայմանագիր կնքել 26-ամյա հենակետային կիսապաշտպանի հետ Խաբի Ալոնսոյի խնդրանքով, ով ամռանը ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ֆուտբոլիստը նախկինում մոտ էր Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։
Մարտին Զուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» սան է։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։