Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Թիմերը այսօր կմրցեն Մյունխենում՝ Ազգերի լիգայի եզրափակչում։
«Սկսած առաջին պահից մենք գիտակցում էինք, թե որքան կոշտ է լինելու այս պայքարը, և արդյունքներն էլ դա ապացուցում են։ Ամեն օր չէ, որ նման ուժեղ թիմերի դեմ ես խաղում։ Այստեղ են Եվրոպայի հինգ լավագույն հավաքականներից չորսը։ Սա շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է, և ժամանակի ընթացքում դրա նշանակությունը միայն կաճի։
Յուրաքանչյուր մրցակից բարդ է, սակայն Պորտուգալիան շատ հզոր թիմ է։ Նրանք ունեն տաղանդավոր խաղացողներ, որոնք բազմակողմանի են, արագ, և նրանց գաղափարներում որոշ ընդհանրություններ կան մեր ոճի հետ։ Մենք կփորձենք նրանց զարմացնել, օգտագործել մեր ուժեղ կողմերը՝ հաղթանակի հասնելու համար», – ասել է Իսպանիայի հավաքականի մարզիչը։