Լուչիանո Սպալետտին լքեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Լուչիանո Սպալետտին հայտարարել է, որ լքում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Սկուադրա Ացուրան» իր վերջին խաղը կանցկացնի հունիսի 9-ին, Մոլդովայի դեմ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։

«Երեկ երեկոյան նախագահ Գրավինան (Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար) և ես երկար զրույց ունեցանք, և նա ինձ տեղեկացրեց, որ ես կազատվեմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ես չէի պատրաստվում հանձնվել և կնախընտրեի շարունակել իմ աշխատանքը։ Երեքշաբթի օրը ես կստորագրեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իմ պայմանագրի խզման մասին փաստաթուղթը», – ասել է Լուչիանո Սպալետտին։

Հունիսի 6-ին Իտալիան 0-3 հաշվով պարտվեց Նորվեգիային 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։

66-ամյա Լուչիանո Սպալետտին գլխավորում է Իտալիայի ազգային հավաքականը 2023 թվականի օգոստոսից։