«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ այլևս ակումբը չի դիտարկում որպես ֆուտբոլային, այլ որպես առևտրային։
««Մանչեսթեր Յունայթեդը» առևտրային ակումբ է, ոչ թե ֆուտբոլային։ Ես դա արդեն ասել եմ։ Միշտ դժվար է, երբ մարզիչը չի որոշում, թե որ ֆուտբոլիստներն են մտնում թիմի ծրագրերի մեջ։ Կարծում եմ՝ այդպես պետք է լինի, երբ մարզիչը ֆուտբոլիստներ է ընտրում, քանի որ այդ դեպքում կարող ես նրան ազատել աշխատանքից, եթե թիմը նրա ղեկավարությամբ չի խաղում։
Բայց երբ ուրիշ մարդիկ ֆուտբոլիստներ են գնում, ապա խնդիր է առաջանում. քեզ անհրաժեշտ է մարզչի գիտելիքներն ու հասկացողությունը, քանի որ նա է այդ ֆուտբոլիստներին մարզողը։ Օրինակ՝ Առնե Սլտտն այն մարդն է, ով «Լիվերպուլում» իր տեխնիկական մենեջերին ասում է, որ պետք է գնի այս ֆուտբոլիստին՝ ուշադրություն դարձրեք դրան», – Վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 15-րդ տեղը և հասավ նաև Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց «Թոթենհեմին»։