«Յուվենտուսը» կերկարաձգի ՊՍԺ-ից հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի վարձակալության պայմանագիրը։
Այս մասին հայտնում է Sky Italy-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը համաձայնության է եկել 26-ամյա ֆրանսիացու վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցում, որպեսզի նա կարողանա խաղալ Աշխարհի ակումբային առաջնությունում։
Անցած մրցաշրջանում ֆրանսիացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։