Յուլիան Նագելսման․ «Հիմա տրամադրությունը շատ ավելի լավ է, քան չորեքշաբթի օրվա խաղից հետո»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Ազգերի Լիգայի երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայից կրած պարտության մասին (0-2)։

«Կարծում եմ՝ մեր թիմն այսօր ավելի շատ նման էր իրեն, քան չորեքշաբթի օրը։ Գնդակի տիրապետման, հակագրոհի, պրեսինգի հարցում։ Կարծում եմ՝ այսօր խաղի առումով ամեն ինչ լավ էր։ Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք, բայց մի մոռանանք, որ սա ֆուտբոլ է։ Այստեղ գլխավորը գոլերն են, և մենք այսօր շատ գոլային պահեր չօգտագործեցինք։

Եթե դուք ստեղծում եք այնպիսի լավ հնարավորություններ, ինչպիսիք մենք այսօր արեցինք առաջին խաղակեսում, ապա սովորաբար առաջ եք անցնում։ Եվ դուք արդեն մեկից ավելի գոլի տարբերությամբ առաջ եք։ Կարծում եմ՝ մենք կարող էինք առաջին խաղակեսում խփել երեք կամ չորս գոլ։ Նմանատիպ զգացողություններ ունեցանք նաև Իսպանիայի հետ խաղից հետո։

Հիմա տրամադրությունը շատ ավելի լավ է, քան չորեքշաբթի օրվա խաղից հետո։ Հիմա մենք կմտածենք Աշխարհի առաջնության որակավորման մասին», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։