Ջոն վան’տ Սխիպ․ «Խաղից խաղ մենք պետք է ավելի լավը դառնանք»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է Չեռնոգորիայի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։

«Բոլորս հիասթափված են պարտությունից։ Հասկանում ենք, որ շատ արագ պետք է շտկենք իրավիճակը։ Կարծում եմ՝ ինքներդ էլ կարող եք տեսնել, որ տղաների էներգիան տեղում է, մթնոլորտը լավ է։ Խաղից խաղ մենք պետք է ավելի լավը դառնանք։ Պետք է փորձենք հնարավորինս լինել թարմ ու շատ տիրել խաղի ժամանակ գնդակին։

Չեռնոգորիայի դեմ մեզ բարդ արտագնա հանդիպում է սպասվում, կարծում եմ հաղթանակը մեզ վստահություն կտա։ Ուսումնասիրել ենք մեր մրցակցին, նրանք ավելի հարձակվողական ֆուտբոլ են խաղում սեփական հարկի տակ»,- ասել է մարզիչը։

Ամբողջականը՝