Ֆաբրիցիո Ռոմանո․ Ջոբ Բելինգհեմը տեղափոխվեց «Բորուսիա»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը՝ Ջոբ Բելինգհեմը, տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կազմել է 33 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուս։ «Սանդերլենդը» նաև կստանա կիսապաշտպանի հետագա վաճառքից 15%-ը։

Այս տրանսֆերը ռեկորդային էր «Սանդերլենդի» համար։ «Բորուսիայի» սկզբնական առաջարկը կազմել է 20 միլիոն եվրո։