Հայտնի է, թե որքան գումար կվճարի «Չելսին» Մայք Մանյանի տրանսֆերի համար

«Միլանը» և «Չելսին» համաձայնության են եկել դարպասապահ Մայք Մանյանի տրանսֆերի արժեքի շուրջ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» համաձայնության է եկել 29-ամյա ֆրանսիացու համար 18 միլիոն եվրո վճարելու հարցում։

Մինչ այս, իտալական ակումբը անգլիացիներից պահանջում էր 30 միլիոն եվրո, մինչդեռ «Չելսին» պատրաստ էր 15 միլիոն եվրոյի դիմաց։ Միաժամանակ, «Չելսին» արդեն համաձայնության է եկել դարպասապահի հետ անձնական պայմանների շուրջ։

Անցած մրցաշրջանում Մանյանը անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցից 14-ում նա անառիկ է պահել սեփական դարպասը։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։