Bild-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված է Իվան Պերիշիչի տրանսֆերով։ 36-ամյա աջ հարձակվողը հունիսի 30-ին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» կարիք ունի փորձառու խաղացողի, որը պատրաստ է նաև պահեստայինի դեր ստանձնել։ Պերիշիչը Ֆլիկի հետ հանդիպել է «Բավարիայում» 2019-20 մրցաշրջանում։ Խորվաթը կարող էր անցյալ ամռանը հայտնվել «Բարսելոնայում», բայց ի վերջո տեղափոխվեց ՊՍՎ։
Պերիշիչը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, խփել 16 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 1.5 միլիոն եվրո։