«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին, որի հետ նրա պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։
«Կարծում եմ՝ կերկարաձգեմ պայմանագիրս «Բարսելոնայի» հետ։ Չեմ կարող 100%-ով վստահ լինել, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, դա տեղի կունենա։ Ես մտադիր եմ երկարաձգել պայմանագիրս այս ամռանը, բայց կտեսնենք, թե ինչ կլինի։
Սա բանակցությունների հարց է, և անհնար է ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարևորն այն է, որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կգանք», – Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հոլանդացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 259 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։