«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան մտադիր է լքել Պրեմիեր լիգան և վերադառնալ իտալական Ա Սերիա: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆուտբոլիստը գոհ չէ մերսիսայդյան գրանդում խաղաժամանակի քանակից:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, իտալական ակումբներն արդեն սկսել են բանակցություններ Կիեզայի գործակալի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Ֆեդերիկոյի նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի կիսապաշտպանը «Լիվերպուլ» է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուսից» 12 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ, Կիեզան մերսիսայդյան թիմի կազմում անցկացրել է 14 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում: