Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Տիբո Կուրտուայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը շատ գոհ է դարպասապահի խաղամակարդակից և հուլիսի 1-ին բելգիացուն նոր պայմանագիր կառաջարկի։ «Ռեալ Մադրիդը» նախատեսում է նոր պայմանագիր կնքել ամռան ընթացքում։

Տիբո Կուրտուան ​​«Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։

2024/25 մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, որոնցից 15-ում դարպասը պահել է անառիկ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։