Արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», ֆուտբոլիստի և ակումբի որոշումը հաստատվել է։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Գարնաչոն կարող է մնալ Պրեմիեր Լիգայում, որտեղ նրանով հետաքրքրված են երեք ակումբներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գարնաչոն մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն՝ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ կոնֆլիկտի պատճառով։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա արգենտինացին ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։