«Ալ-Հիլալը» առաջարկ է արել 30-ամյա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան թիմը մի քանի ամիս է, ինչ հետևում է պորտուգալացի ֆուտբոլիստին։
Նշվում է, որ «քաղաքայինները» կարող են բաց թողնել 30-ամյա կիսապաշտպանին։
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Բեռնարդոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։