Բերնարդու Սիլվան կարող է տեղափովել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Footmercato-ի տվյալներով՝ 30-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»: Սաուդյան ակումբը վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն հետևում է Բեռնարդոյին: «Քաղաքայինները», իրենց հերթին, կարող են բաց թողնել կիսապաշտպանին՝ ընտրելով թիմի կազմը երիտասարդացնելու վեկտորը:

Սիլվան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2017 թվականի ամռանը: Նրա պայմանագիրը «Քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում են 38 միլիոն եվրո: