«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի և Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։
Լրագրող Ֆերան Կորեայի խոսքով՝ «Բլաուգրանան» որոշել է չբաժանվել իր երիտասարդ պաշտպանյալից։ Հաղորդվում է, որ Ֆերմինը լավ համբավ ունի «Բարսելոնայի» հանդերձարանում և վայելում է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վստահությունը։
Ֆուտբոլիստին թույլատրվելու է լքել թիմը միայն այն դեպքում, եթե ինքը ներկայանա ղեկավարությանը և խնդրի դա։ Հիշեցնենք, որ Ֆերմինը նախորդ մրցաշրջանում կայուն խաղացող չէր մեկնարկային կազմում։