«Բարսելոնայի» կանանց թիմը դարձել է Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հանդիպման ընթացքում դուբլ ձևակերպեց Փինան։
Այս հաղթանակով կատալոնական թիմը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Ավելին, այս մրցաշրջանում «Բարսելոնան» դարձել է նաև Իսպանիայի չեմպիոն և նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը՝ գրանցելով տպավորիչ ներքին թրեբլ։