«Բարսելոնան» այս ամռանը կվաճառի թիմի պաշտպանին

Պաշտպան Անդրեաս Քրիստենսենը այս ամռանը կհեռանա «Բարսելոնայից»։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Ըստ աղբյուրի՝ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես ցանկանում է, որ դանիացի ֆուտբոլիստը հեռանա թիմից։

29-ամյա Անդրեաս Քրիստենսենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ 2024/25 մրցաշրջանում դանիացին կատալոնացիների կազմում անցկացրել է ընդամենը 259 րոպե՝ մասնակցելով 6 խաղի։