«Բարսելոնան» ընտրություն է կատարել Ռոնալդ Արաուխոյի և Անդրեաս Քրիստենսենի միջև

«Բարսելոնան» որոշել է, թե որ պաշտպանին է ցանկանում վաճառել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Նախկինում ղեկավարությունը ընտրություն էր կատարում Ռոնալդ Արաուխոյի և Անդրեաս Քրիստենսենի միջև։ Լրագրող Խավի Միգելի խոսքով՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեմ չէր Քրիստենսենին պահելուն, սակայն մարզական տնօրեն Դեկուն որոշել էր վաճառել դանիացուն։ Ռոնալդ Արաուխոն, իր հերթին, վայելում է մարզական տնօրենի աջակցությունը։

Նշենք, որ Քրիստենսենը «Բարսելոնայում» խաղում է 2022 թվականից, երբ նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Լոնդոնի «Չելսիից»։