Նոր տեղեկություն Ժան-Ֆիլիպ Մատետայի ապագայի վերաբերյալ

Լոնդոնյան «Քրիսթալ Փելասը» մտադիր է պահել իր գլխավոր ֆուտբոլիստներրից մեկին՝ հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետային։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ակումբի ղեկավարությունը արդեն աշխատում է 27-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի երկարաձգման վրա՝ չնայած եվրոպական գրանդ ակումբների լուրջ հետաքրքրվածությանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները Մատետայի անունը կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենտուսի» հետ։

«Փելասը» չի պատրաստվում հարձակվողին կորցնել առանց փոխհատուցման և հույս ունի, որ նոր պայմանագիրը ոչ միայն կպահպանի խաղացողին թիմում, այլ նաև հնարավորություն կտա ապագայում օգուտ քաղել հնարավոր տրանսֆերից։ Մատետայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանը հարձակվողի համար լավագույնն էր Անգլիայում․ 17 գոլ և 4 գոլային փոխանցում՝ ակումբի կազմում 46 խաղում։